Տնտեսական

Անշարժ գույքի շուկայում գների աճ չի արձանագրվում

Հասմիկ Մարտիրոսյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

 

Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսության իրական պատկերը՝ ըստ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի: Երկրում պահպանվում է անհավասար մրցակցությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակը, շարունակվում է ներդրումների անկման դինամիկան, դանդաղում է տնտեսական աճը, որոշ ոլորտներում անգամ հետընթաց է արձանագրվում, աղքատության տեմպերը պահպանվում են, զուգահեռ ժողովրդի գնողունակության անկում է տեղի ունենում, ինչպես նաև խորանում է ժողովրդի դժգոհությունն ու անվստահությունը իշխանությունների գործելաոճի և ապագայի նկատմամբ:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ ներքին տնտեսական խնդիրներին գումարվում են նաև արտաքին մարտահրավերները, որոնք պարարտ հող են ստեղծում երկրում ստեղծված իրավիճակի խորացման համար։ Դրանք ռուսական շուկայում արձանագրվող ֆինանսական գործոններն են, միջազգային քաղաքա-տնտեսական շահերի բախումները, երկրում տեղի ունեցող ռուբլի-դոլար- դրամ հարաբերակցության տատանումները: Մի խոսքով՝  տնտեսական տեսանկյունից այսօր ներդրումները հոսում են դեպի այն երկրներ, որտեղ արգելքներն ավելի քիչ են, իսկ Հայաստանն այսօր ռիսկային երկիր է գնահատվում՝ բոլոր առումներով:

«Դա գործարարար միջավայրն է, այսինքն՝ օրենսդրութունը պետք է լինի ճկուն և լավը, այդ օրենքների կիրառման վարչարարությունը, մրցակցության պայմանները, ու չկան  այնպիսի արգելանքներ, որոնք պայմանավորված են ընկերությունով, ախպերությունով, կապերով իշխանությունների հետ, ստուգմները մեկի մոտ իրականացնելով, մեկի մոտ չանելով: Այնուհետև, ներդրումները գնում են այն երկրներ, որտեղ կա որակյալ աշխատույժ, Հայաստանի աշխատուժը որոշ ոլոտներում է պահպանում իր որակյալությունը, կոռուպցիան, որը նույնպես անհավասար մրցակցության կարևոր դրսևորում է»:

Ըստ Գագիկ Մակարյանի, դոլարի արժևորման պայմաններում ժողովրդի գնողունակությունը, գուցե և ժամանակավորապես մոտիվացվի: «Իրականում դոլարը պետք է ազատ թողնել, որպեսզի շուկայում նա որոշի իր տեղը: Իսկ իրավիճակը շտկելու համար գործարար միջավայրը պետք է դառնա ճկուն, առաջ քաշվեն ազատ մրցակցային պայմաններ»,-խորհուրդ է տալիս Գագիկ Մակարյանը:

«Այս պահին մենք ժամանակավորապես տրանսֆերտների առումով կարող ենք ունենալ դրական միտումներ՝ դոլարի աճի պատճառով, որտեղ դոլարին համարժեք դրամային  զանգվածը կլինի ավելի բարձ: Գնաճը նույն չափով տեղի չի ունեցել, հետևաբար դոլարն ավելի առաջ է ընկել , և որոշակի մի հատվածին ձեռնտու տարբերակ է  երկար պահպանվելու դեպքում կարող է մոտիվացնել գոնղութնակությունը՝ դրամական առումով»:

Անշարժ գույքի շուկայում գների աճ չի արձանագրվում, և չի նկատվում նաեւ աշխուժություն: Պատճառն ուղիղ համեմատական է երկրի տնտեսական աճի տեմպերին: Որո՞նք են պատճառները, և ի՞նչ տարբերակներ են առաջարկում մասնագետները՝ Ռադիոլուրի թեմատիկ անդրադարձում:

Back to top button