Հասարակություն

Սահմանամերձ համայնքների գյուղապետերը՝ կառավարության աջակցության մասին

Հասմիկ Դիլանյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, բարեբախտաբար,  կրակոցներ չեն հնչել»- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նրանք ԶԼՄ-ներին կոչ են արել ավելորդ խուճապ չստեղծել, վստահեցրել են, որ «սահմանապահ համայնքները կանգուն են ու պատրաստ պայքարելու թշնամու դեմ»։

Սահմանամերձ համայնքների բնակիչների համար  2014 կարլի է ասել բեկումնային էր։ Նախկինում ոռոգման ջրի, հողի հարկերի  վճարների փոխհատուցման 50 տոկոսին այս տարի ավելացավ  ևս երկու նախագիծ՝ մեկով գործարարությամբ զբաղվողները կազատվեն հարկերից, բացառությամբ՝ եկամտահարկի, մյուսով էլ՝ կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների կարիքավոր բնակիչների էլեկտրաէներգիայի, գազի, ծասխերը:

 

Կարդացեք նաև

Back to top button