
Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել ԵՄ հետ համագործակցությունից, սակայն հարաբերություններն արդեն նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եվրամիությունը մեր հավաքական խոշորագույն գործնկերն է։ Ոչ ոք չի պատրաստվում կրակել իր ոտքին, հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցությունից, թեեւ հասկանում է, որ նախկինի պես այլեւս չի լինի»,- ասել է Լավրովը Մոսկվայում արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում։
Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների նպատակը վարչակարգի փոփոխությունն է։




