
Այն, ինչ կատարվում է հարևան չորս երկրներում կարևոր է Հայաստանի համար։ Ոչ միայն այն պատճառով, որ ծով ելք չունեցող երկրի պարագայում ցամաքային ճանապարհները անփոխարինելի են: Ոչ միայն անվտանգության պատճառով․ Հայաստանն ամենից սակավ ռեսուրսներն ունի տարածաշրջանում, և որոշել ենք ինքներս զբաղվել մեր անվտանգության ապահովմամբ։
Բայց կա նաև հարևանին ճանաչելու, հասկանալու հարցը։
Յուրաքանչյուր երկուշաբթի փորձելու ենք հասկանալ, թե ինչ էր կատարվում Հայաստանին հարևան չորս երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում ու Իրանում։
Մեզ հետաքրքիր են հատկապես Հայաստանին առնչվող զարգացումները։




