Այս առավոտը սկսում ենք բարձր տրամադրությամբ՝ հաղորդավարներ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան հետ միասին: Հյուրն է «FairWind» խմբի մենակատար Վարդգես Հովեյանը: Զրույցի թեման՝ նոր տեսահոլովակը. կլինի նաև տեսահոլովակի սպասված պրեմիերա:
Ինչպես միշտ՝ հագեցած տեղեկատվական բլոկ.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:
Սկսեք օրը մեզ հետ՝ սուրճի բույրով ու սիրով լի առավոտով :




