ԿարևորՀասարակություն

Բանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատ

Մինչև այժմ կենսաթոշակ ու նպաստ կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են ընտրել իրենց նախընտրած բանկը՝ դիմելով տարածքային կենտրոններ կամ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի խոսքով՝ եթե քաղաքացին բանկային սպասարկում չունի և բանկ չընտրի, այն կընտրվի ինքնաշխատ՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով։ Իսկ եթե նա արդեն որևէ վճարում ստանում է բանկի միջոցով, մյուս վճարումն էլ կփոխանցվի նույն բանկով։

Գործընթացը կմեկնարկի մարտի 5-ից, իսկ ապրիլից կենսաթոշակներն ու նպաստները կտրամադրվեն միայն անկանխիկ եղանակով։ Քաղաքացիները ընտրված բանկի մասին կտեղեկացվեն հեռախոսով կամ էլփոստով և կկարողանան ստուգել նաև առցանց։

Կարդացեք նաև

Back to top button