Հանրամեդիա

Քաղաքական բևեռացվածությունը «սպանում» է լրատվական դաշտը․ «Հանրամեդիա»

Լրատվական դաշտը հիվանդ է, բայց ամեն ինչ անհույս չէ։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Պատգամավորը կարծում է՝ լրատվական դաշտը բևեռացված է, լրատվամիջոցների մեծ մասն էլ ծառայում է քաղաքական կոնկրետ ուժերի։

Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանն էլ կարծում է՝ ունենք շատ լավ լրագրողներ, նաեւ չլրագրողներ, որոնք լրագրության հետ որեւէ կապ չունեն։ «Հայաստանում կա արատավոր մի խնդիր, դա քաղաքականացված մեդիաներն են, որոնք քաղաքական ուժերի ծառաներն են»,- ասել է բանախոսը՝ նշելով, թե մենք այսօր ապրում ենք հիբրիդային հարձակումների մի շրջանում, եւ որքան մոտենան ընտրությունները, իրավիճակն ավելի է վատանալու։

Կարդացեք նաև

Back to top button