ԿարևորՀասարակություն

Փաշինյանը 500 հազար դոլար կստանա Զայեդի մրցանակի շրջանակում. վարչապետն ասել է, թե ինչ է անելու

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի արժանացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև գումարային պարգև կստանան։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է և քանի որ կիսել են մրցանակը, ենթադրվում է, որ յուրաքանչյուրը 500 հազար դոլար կստանա։

«Երբ գումարը փոխանցվի, կմտածեմ այդ գումարն ի՞նչ հանրային կարիքի կամ նպատակի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, առիթ կլինի, կհայտնենք»,- ասել է վարչապետը։

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Երկու պետությունների ղեկավարները մրցանակին արժանացել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

Կարդացեք նաև

Back to top button