
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 11-ին առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-15-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։




