Միջազգային

ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել

ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 9-ի գիշերը առգրավել են Aquila II նավթային լցանավը, որը, արևմտյան և ուկրաինական աղբյուրների համաձայն, կապվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ։

Վերջինս, ըստ գնահատականների, օգտագործվում է միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով, ասվում է ԱՄՆ պատերազմի նախարարության X սոցիալական հարթակում արված հրապարակման մեջ։

Ըստ հաղորդագրության, նավթատարը գործել է՝ խախտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  սահմանած պատժամիջոցները։ Նշվում է, որ Aquila II-ը փորձել է խուսափել հետապնդումից, սակայն ԱՄՆ ուժերը հետևել են նրան Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս, և ի վերջո, առգրավել այն։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է կանխել պատժամիջոցների շրջանցման փորձերը և պատասխանատվության ենթարկել նման գործողություններում ներգրավված բոլոր անձանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

Կարդացեք նաև

Back to top button