Սպորտ

2014-ը հայկական ֆուտբոլի համար վատագույններից էր

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Միհրան Հարությունյանը նվաճել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում բավականին հաջող է հանդես եկել ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Մեր ուժեղագույն ըմբիշներից մեկը այս անգամ ուժերը փորձել է իր համար նոր՝ 71 կգ քաշային կարգում և կրկին հասել հաջողության: Հաղթելով իր բոլոր մրցակիցներին Միհարնը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Ավելին ցուցադրած բարձր վարպետության համար Միհրանը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն մարզիկ և արժանացել հատուկ մրցանակի:

2014-ը  հայկական ֆուտբոլի համար վատագույններից  էր

Պորտուգալիա Հայաստան խաղից արդեն մի քանի օր է անցել, սակայն այն դեռևս շարունակվում է քննարկվել Ֆուտբոլասեր հանրության կողմից: Փորձելով վերլուծել այդ խաղը և  ամփոփել 2014 թվականը կհասկանանք, որ այս տարին  հայկական ֆուտբոլի համար վատագույններից  էր: Վերջին անգամ Հայաստանի ազգային հավաքականը նման վատ արդյունք ցույց էր տվել 2006 թվականին, երբ 6 խաղերից 5-ում պարտվել էր և ընդմենը մեկ ոչ-ոքի արել:

Այս տարի Հայաստանի հավաքականը 9 խաղից ունի մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և 7 պարտություն: Սույն թվականի ապրիլին Բերնար Շալանդի նորամուտը Հայաստանի հավաքականում հաղթական ստացվեց, մեր ազգային թիմը թեև ոչ այնքան գոհացնող խաղով, բայց այնուհանդերձ հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին:

Բայց դա Շալանդի առաջին ու դեռևս վերջին հաղթանակն էր: Շալանդի գլխավորությամբ մենք թերևս հաճելի ու հաղթականին մոտ զգացողություններ ապրեցինք Սերբիայի դեմ խաղում, երբ բազմաթիվ կորուստտերով կարողացանք ոչ-ոքի խաղալ, մինչդեռ մոտ  էինք նաև հաղթելուն: Ինչևէ, Շալանդի ու Հայաստանի հավաքականի համագործակցության դրական կողմերը արաբների ու Սերբիայի դեմ խաղերով ավարտվում են: Մնացած դեպքերում մեր աչքի առջև են ոչ ճիշտ մարտավարությունը, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրելը,  փոխարինումների ուշացումը և այլն:

Իսկ 2014 թվականի հակառեկորդն անկասկած 9 խաղում  բաց թողած 23 գնդակներն են: Ավելի շատ գոլ Հայաստանի հավաքականը բաց է թողել միայն 1997 թվականին:

Հայաստանի օլիմպիակն կոմիտեն կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեյի 43-րդ նստաշրջաին

Հայաստանի օլիմպիակն կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ-ի վարչության պետ Վաղինակ Գալստյանը նոյեմբերի 21-ից 22 կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեյի 43-րդ նստաշրջաին: Նստաշրջանի գլխավոր հարցը լինելու է հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերը: Հայկական կողմն այստեղ պետք է հաստատուն երաշխիքներ ստնա մեր  պատվիրակության անվտանգության համար: Տեղեկացնենք, որ դեռևս հայտնի չէ հայ մարզիիկները կմասնակցեն Եվրոպական օլիմպիական խաղերին, թե՞ ոչ:

Թայսոնը  կմարմնավորի Օթելլոյին

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով ուժեղագույն բռնցքամարտիկ լինելուց զատ, աշխարհին հայտնի է նաև որպես ագրեսիվ և սկանդալային բռնցքամարտիկ, ցանկություն է հայտնել ամերիկյան թատրոններից մկում մարմնավորել շեքսիպիրյան Օթելոյին:

«Շեքսպիրը մեծ գաղափարներ կրող անձնավորություն է եղել : Ես գիտեմ, որ ինձ համար հեշտ չի լինի մարմնավորել Օթեոյի կերպարը, բայց դա նոր մարտահրավեր է ինձ համար: Կփորձեմ աշխատել լեզվաբանների հետ և այդ դերը մարմանվորել հնարավորինս լավ» ,- ասել է Թայսոնը:

Կարդացեք նաև

Back to top button