
ԱՄՆ հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Մասկատում, X սոցիալական հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ շնորհակալություն հայտնելով օմանցի գործընկերներին բանակցությունների կազմակերպման համար։
Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր իր միջնորդությունն ու հարթակը ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացման համար։




