
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի, Արագածի, Թալինի, Մարալիկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ- տեղ մառախուղ է, տեսանելիությունը` 100-150 մ: Այս մասին հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




