
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում այսօր դժբախտ պատահարի արդյունքում կա մեկ զոհ։
Ընկերությունից հայտնում են, որ զոհվածը 29- ամյա Արթուր Նահապետյանն է։
Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ տնօրինությունը «հավաստիացնում է, որ դժբախտ պատահարի հանգամանքները մանրամասնորեն կուսումնասիրվեն և կկատարվեն համապատասխան եզրահանգումներ»:
Ավելի վաղ ԱԻՆ- ը հայտնել էր, որ դժբախտ պատահարի մասին տեղեկությունն ստացվել է ժամը 10.54-ին։ Պարզվել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աշխատակիցը եռակցման աշխատանքներ իրականացնելիս սայթաքել է և ընկնելով մոտ 2 կմ խողովակաշարը, հայտնվել պոչամբարում:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարները պոչամբարից դուրս են բերել դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:




