Մշակույթ

Շերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակով

Հայկական արմատներով ամերիկացի փոփ աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմմի 2026»-ի շրջանակում պարգևատրվել է «Կյանքի նվաճումներ» մրցանակով։

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում Շերին դիմավորել են հոտնկայս ծափահարություններով, երբ մրցանակը նրան է հանձնել արարողության հաղորդավար Թրևոր Նոան։

Շերը հայտարարել է «Տարվա ձայնագրություն» անվանակարգի հաղթողին։ Նոան խնդրել է Շերին ներկայացնել թեկնածուներին։

Ծրարը բացելիս Շերը սկզբում կարդացել է «Լյութեր» և կատակով շփոթել անվան արտասանությունը՝ ակնարկելով R&B-ի լեգենդ Լյութեր Վանդրոսին։ Շուտով նա ճշգրտել է հայտարարությունը՝ հաղթող ճանաչելով Քենդրիկ Լամարին և SZA-ին՝ «Luther» ստեղծագործության համար։

Շերը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենաերկարակյաց և ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաջողություններ գրանցելով թե՛ երաժշտության, թե՛ կինոյի և հեռուստատեսության ոլորտներում։

Կարդացեք նաև

Back to top button