Հանրամեդիա

Որակյալ լրագրությունը պարտվում է տեղեկատվական մանիպուլյատորներին․ «Հանրամեդիա»

Ինչ կատարվում է լրատվադաշտում, քաղաքական դաշտի ուղիղ արտացոլանքն է։

«Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «ՍիվիլՆեթ»-ի ավագ խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանը։ Նրա խոսքով, այսօր չափազանց դժվար է լրատվություն անել դասական իմաստով։

ՀՌ «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Լիանա Եղիազարյանն էլ կարծում է՝ այսօր դասական լրատվությամբ զբաղվող ԶԼՄ–ները պարտվում են մրցակցության մեջ։ BBC Media Action–ի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և միջազգային զարգացման նախարարության աջակցությամբ, Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն էլ նշում է, թե ջանքերի գերլարումով պետք է փորձել որակյալ լրատվություն մատուցել հասարակությանը։ Մինչդեռ որոշ դեպքերում լրագրողներն են հրահրում, որ ուղիղ եթերում քաղաքացիներն անպարկեշտ արտահայտություններ հնչեցնեն։

Կարդացեք նաև

Back to top button