Սպորտ

Պորտուգալիա – Հայաստան` 1:0. Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում երեկ երեկոյան Պորտուգալիայի ընտրանին «Ալգարվե» մարզադաշտում ընդունեց Հայաստանի ազգային հավաքականին: Խաղը մեկնարկեց դաշտի տերերի մեկնարկային ճնշմամբ: Խաղի 25-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Քրիշտիանու Ռոնալդուն: Ռոման Բերեզովսկին  փայլուն կերպով փրկեց  դարպասը, սակայն երկրորդ խաղակեսում` 72-րդ րոպեին, չհաջողվեց: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը գնդակը հեռացնելու փոխարեն հապաղեց, ինչի պատճառով գնդակը հայտնվեց Քրիշտիանու Ռոնալդուի մոտ: Վերջինս էլ հերթական հարվածով բացեց  հաշիվը:

Այսպիսով` Հայաստանը պարտություն կրեց, իսկ Ռոնալդուն ռեկորդ սահմանեց Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ խփած գոլերի քանակով:

Կարդացեք նաև

Back to top button