ԿարևորՔաղաքական

Այս երկրների առաջնորդներից շատերը դարձել են իմ ընկերը. Թրամփը՝ իր միջնորդությամբ հակամարտությունը դադարեցրած երկրների ղեկավարների մասին

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արարողության ժամանակ Թրամփը, ով նախագահելու է «Խաղաղության խորհրդում», շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ղեկավարներին, ովքեր ընդունել են հրավերն ու մասնակցել ստորագրմանը։

Ելույթում ԱՄՆ նախագահն անդրադարձել է իր միջնորդությամբ հակամարտությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ «Այս երկրների առաջնորդներից շատերը դարձել են իմ ընկերը»,- նշել է Թրամփը՝ արձանագրելով, որ աշխարհն այժմ «ավելի խաղաղ է դարձել»։

ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ «Խաղաղության խորհուրդն» արդեն սկսել է աշխատանքը և «այն հիանալի կերպով գործում է»։

«Մենք ունենք մարդկանց հիանալի խումբ և անհավանական երիտասարդներ, որոնք այն ղեկավարում են ներսից», — նշել է նա իր ելույթում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծվող «Խաղաղության խորհուրդը» փոխգործակցելու է Միավորված ազգերի կազմակերպության հետ։ «Երբ այս խորհուրդը ամբողջությամբ ձևավորված լինի, մենք կարող ենք անել գրեթե ամենը, ինչ ուզենք, և դա կանենք Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ։ Ես միշտ ասել եմ, որ ՄԱԿ-ն ունի հսկայական ներուժ: Այն չի օգտագործվել, բայց կա հսկայական ներուժ», — հայտարարել է Թրամփը։

Կարդացեք նաև

Back to top button