ԿարևորՄիջազգային

Թրամփն արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարներ է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկար, որում նա տեղադրում է ամերիկյան դրոշը Գրենլանդիայում։

Նկարում Թրամփը երկու ձեռքերով բռնել է դրոշը, իսկ նրա ետևում կանգնած են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրանց կողքին ցուցանակ է, որի վրա գրված է. «Գրենլանդիան ԱՄՆ տարածք է 2026 թվականից»։

Ամերիկացի առաջնորդը հրապարակել է ևս մեկ լուսանկար Օվալաձև աշխատասենյակում՝ շրջապատված եվրոպացի առաջնորդներով։

Հետին պլանում ցուցադրվում է ԱՄՆ-ի մեծ քարտեզը, որի վրա երկրի տարածքից բացի երևում են Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան։ Այս հանդիպման լուսանկարը իրական է, բայց փոփոխված. բնօրինակում պատկերված էր Ուկրաինայի և Ռուսաստանի արևմտյան հատվածի քարտեզը։

Կարդացեք նաև

Back to top button