Հասարակություն

Կարգավորվել են շահումով խաղերի մարքեթինգային հաղորդագրությունները, Yandex Go-ն փոխում է սակագները

Հստակ կանոններ են սահմանվել ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրությունների համար, հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։

Այժմ սպառողին, որը գրանցված չէ նման կայքերում, կամ չի հանդիսանում ակտիվ մասնակից, չեն կարող, օրինակ, գովազդային SMS հաղորդագրություններ ուղարկվել։ Իսկ ինտերնետ շահումով խաղերի կայքերի օգտատերերը պետք է պարտադիր համաձայնություն տան նման հաղորդագրությունների ստացման, դրանց եղանակների մասին, ինչպես նաև հնարավորություն ունենան ցանկացած պահի հրաժարվելու դրանցից։

+++

Yandex Go հավելվածում քաղաքացիներն արդեն կարող են հստակ տեսնել, թե ինչպես է գոյանում իրենց ուղևորության գինը։ Լավ նորություն կա նաև տաքսու վարորդների համար։

Yandex Go-ն նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը:

Ըստ այդմ՝ ուղևորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ ծառայության վարձատրություն չի կիրառվում։

Ստարտ սակագնային պլանի համար իջեցվել է Յանդեքսի միջնորդավճարը, իսկ մյուս սակագների դեպքում համամասնորեն ավելացվել։

Եթե Յանդեքս պլյուս ծառայության հետվճարները նախկինում վճարվում էին վարորդների կողմից, ապա այժմ դրանք ամբողջությամբ կվճարի ընկերությունը։

Կարդացեք նաև

Back to top button