
Ավստրալիայի հեռարձակման կորպորացիան հենվելով Meta ընկերության տեղեկությունների վրա, որին պատկանում են Instagram, Facebook եւ Threads սոցցանցերը, հայտնում է, որ երկրում անչափահասների մուտքը սոցցանցեր արգելափակելող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փակվել է մոտ 550 հազար հաշիվ։
Ավստրալական օրենքը պարտադրում է ընկերություններին վերահսկել, որպեսզի սոցիալական ցանցերից չօգտվեն մինչեւ 16 տարեկանից երեխաները։ Ավստրալիայի կառավարությունն այս արգելքը համարում է անհրաժեշտ միջոց՝ երեխաներին վնասակար բովանդակությունից եւ ալգորիթմներից պաշտպանելու համար։
Meta-ում, սակայն, համաձայն չեն այս պնդման հետ։ Ընկերությունում նշում են, որ արգելքը կմեկուսացնի խոցելի դեռահասներին առցանց համայնքներից ստացվող աջակցությունից եւ նրանց կմղի դեպի ավելի քիչ կարգավորվող հավելվածներ։
Տարբեր երկրների կառավարություններ փորձում են երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ մտցնել, սակայն Ավստրալիայի օրենսդրությունը ամենախիստն է աշխարհում․ այստեղ տարիքային շեմը սահմանվել է 16 տարի, եւ բացառություններ չեն նախատեսվում։
Սահմանափակումը վերաբերում է 10 ցանցերի` X, Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, ինչպես նաեւ Reddit, Twitch, Threads и Kick.
Եթե ընկերությունները ողջամիտ քայլեր չձեռնարկեն անչափահասների հաշիվները փակելու համար, ապա կտուգանվեն 49,5 մլն ավտրալական դոլարի (մոտ $ 32,9 մլն) չափով։




