
«Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ է խոցվել, ինչը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է ներկայացնում»,- այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
Եվրախորհրդարանին արտաքին գործերի կոմիտեի ունկնդրումների ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ- ն շատ է անհանգստացած։ «Մենք շատ ենք անհանգստացած Լեռնային Ղարաբաղում եւ նրանից դուրս իրադարձություններով։ Նման միջադեպերը կարող են հանգեցնել առանց այն էլ անկայուն իրավիճակում ճգնաժամի ընդլայնմանը»,- Զանիերի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»։




