
Ադրբեջանն ու Հունգարիան կնքել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Բուդապեշտում Ադրբեջանի նախագահի ու Հունգարիայի վարչապետի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Կենտրոնական Եվրապա ադրբեջանական գազի մատակարարումներ իրականացնել։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ադրբեջանական գազի մատակարարումները եվրոպական շուկայում բխում է ինչպես Հունգարիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի շահերից: Նա նշել է, որ գոյություն ունեցող համաձայնագրերը հնարավորություն են տալիս ադրբեջանական գազը մատակարարել Հարավային Եվրոպա, ինչը պայմաններ է ստեղծում այն Կենտրոնական Եվրոպա հասցնելու համար:
Հունգարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է Եվրոպա գազի մատակարարումների հնարավոր երթուղին՝ Բուլղարիա- Ռումինիա- Հունգարիա կամ՝ Հոնիա- ադրիատիկ գազամուղով, որը կանցնի Բալկանյան երկրներով, այնուհետև Խորվաթիայով Հունգարիա: «Մենք կորոշենք բոլորին նպատակահարման երթուղին»,- ասել է Ալիևը:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական և հունգարական լրատվամիջոցները, Վիկտոր Օրբանն ու Իլհամ Ալիևը քննարկել են նաև Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներն ու տարածաշրջանային համագործակցության հարցերը:




