ԿարևորՄիջազգային

Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան

Վենեսուելայի առաջնորդին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է կատարել Բրուքլինի քննչական մեկուսարանի մոտ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Մադուրոյի տեղաշարժերին ծանոթ իրավապահ մարմինների աշխատակցին։ Նշվում է, որ նա այդ մեկուսարարում կպահվի մինչև դատավարությունը։

Թերթը ավելի ուշ պարզաբանել է, որ մեկուսարանի անվտանգությունն ապահովող ոստիկանը բարձրախոսով շենքի դիմաց հավաքվածներին հայտարարել է, որ Մադուրոն արդեն մտել է կալանավայր։

Հավաքվածները սկսել է ծափահարել, երգել և ծածանել Վենեսուելայի դրոշները։

Մադուրոն, ինչպես սպասվում է, կկանգնի Մանհեթենի դաշնային դատարանի առաջ՝ թմրանյութերի և զենքի շրջանառության մեղադրանքով։ Ըստ The Washington Post-ի՝ նիստը կարող է տեղի ունենալ երկուշաբթի՝ հունվարի 5-ին։

Հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ կհրավիրվի Վենեսուելայի հարցով: Նիստ անցկացնելու առաջարկով հանդես է եկել Վենեսուելան:

Կարդացեք նաև

Back to top button