
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վերջին ձյան տեղումների ընթացքում քաղաքային ծառայությունների արձագանքը եղել է ավելի օպերատիվ, իսկ պատրաստվածությունը՝ ավելի բարձր մակարդակի վրա։
Նրա խոսքով՝ չնայած իրականացված աշխատանքներին, սպասվող նոր տեղումների պատճառով քաղաքային տնտեսությունը դեռ չի կարող թուլացնել վերահսկողությունը։
«Հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք։ Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի»,-ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ երկրորդային և բարձրադիր որոշ փողոցներում դեռևս առկա են խնդիրներ, հատկապես ջերմաստիճանի կտրուկ անկման պայմաններում, երբ աղն ու ավազը միշտ չէ, որ արդյունավետ են։




