
2025 թվականի այցերի օրակարգի կարևոր բաղադրիչ է եղել քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկումները։
Հանդիպումներ են կայացել մի շարք առաջատար՝ ԱՄՆ, Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ուղեղային կենտրոններում, քաղաքացիական հասարակության ֆորումներում։
Կարևորելով ուղիղ երկխոսությունը քաղաքացիների, փորձագիտական հանրույթի հետ՝ նախարար Միրզոյանը մասնակցել է նաև Երևանում Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը։




