
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերոջը Գենադի Տիմչենկոյին Միացյալ նահանգներում մեղադրում են ամերիկյան ֆիանսական համակարգի միջոցով փողեր լվանալու մեջ: Լուրը հայտնում է The Wall Street Journal-ը: Նահանգների արդարադատության նախարարությանն ու Նյու-Յորքի դատախազությանը կասկածելի են թվացել համաձայնագրերը, որոնք գործարարին նախկինում պատկանող Gunvor ընկերությունը կնքել է «Ռոսնեֆտի» հետ: Պարբերականը հիշեցնում է, որ Տիմչենկոյի նկատմամբ ևս արևմուտքը պատժամիւոցներ էր սահմանել: Հղում անելով իր իրազեկ աղբյուրներին՝ թերթը գրում է, որ հետաքննությունը ռազմավարության մի մասն է, որի նպատակը Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի միլիարդատերերի նկատմամբ ճնշումների գործադրումն է:




