ԿարևորՀասարակություն

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. Ավանեսյան

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում, ֆեյսբուքի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները.

ախտանշաններն են՝

բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։

Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը

  • նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը.
  • թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։

Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button