
Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշար, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Այն կկայանա դեկտեմբերի 20–24-ը և կկրի Unibank Cup անվանումը։
Մրցաշարին կմասնակցեն 4 երկրի հավաքականներ՝ Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ղրղզստան։
Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Դեկտեմբերի 21
16:00 — Ղրղզստան — Վրաստան
20:00 — Հայաստան — Մոլդովա
Դեկտեմբերի 22
16:00 — Վրաստան — Մոլդովա
20:00 — Հայաստան — Ղրղզստան
Դեկտեմբերի 24
14:00 — Ղրղզստան — Մոլդովա
20:00 — Հայաստան — Վրաստան




