Հայաստանի աշխատաշուկան թեև կայուն ու դինամիկ զարգանում է, բայց հիմնական խնդիրը շարունակում է առկա մնալ․ գործատուն մասնագետ է փնտրում, մասնագետը ՝ աշխատանք՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նման դիտարկում է արել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երիտասարդների մի մասը բուհն ավարտելուց հետո հասկանում է, որ չի ստացել այն կրթությունը, որը պատկերացնում էր։
Փորձում է նոր մասնագիտություն յուրացնել՝ լրացուցիչ ժամանակ ու ռեսուրսներ ծախսելով, կարևորում է միջին մասնագիտական կրթության զարգացումը, քանի որ աշխատաշուկայում մեծ է հենց այս մասնագիտությունների պահանջարկը։ Գերատեսչությունում նկատել են խնդիրն ու փորձում են լուծում տալ տարատեսակ օրենսդրական լուծումներով ու նախաձեռնություններով։




