ԿարևորՄիջազգային

Ուկրաինան և ԱՄՆ-ն Շվեյցարիայում կբանակցեն խաղաղության ծրագրի շուրջ

Ուկրաինան և ԱՄՆ-ն առաջիկա օրերին ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի հարցով խորհրդակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում, հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը

«Ուկրաինան մոտենում է այս գործընթացին՝ իր շահերի հստակ ըմբռնմամբ», — գրել է Ումերովը Telegram-ում։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը նաև հայտարարել է, որ «առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն պատերազմը դադարեցնելու քայլերի վերաբերյալ»։

«Մենք ակնկալում ենք կառուցողական աշխատանք և պատրաստ ենք հնարավորինս արագ աշխատել իրական խաղաղության հասնելու համար», — հավելել են ուկրաինական իշխանությունները։

Կարդացեք նաև

Back to top button