Աստիճանաբար ուրվագծվում է Հայաստանի, տարածաշրջանի համար անչափ կարևոր «Թրամփի ուղի»՝ TRIPP նախագիծը։ Օրերս Հայաստանի վարչապետը որոշ դետալներ հայտնեց, թե ուղին կառավարող հայ-ամերիկյան ընկերությունում Երևանը կունենա վճռական ձայնի իրավունք, հայաստանյան որևէ կառույցի մուտքը չի կարող սահմանափակված լինել այդ ճանապարհատվածում, հողը, որի վրա կառուցվելու է ուղին միշտ լինելու է Հայաստանի սեփականությունը, իսկ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո՝ գուցե, 99 տարի, հողի վրա գտնվող գույքը ևս դառնալու է Հայստանի սեփականությունը։
Ադրբեջանի հետ հարաբերություններում անցած շաբաթ հանրային օրակարգում հայտնվեց անկլավների թեման։ Այս հարցը ևս քննարկել ենք մեր հյուրերի հետ։ Եվ իհարկե՝ ներքին իրավիճակը․ Հայաստանը գնում է ընտրությունների, և արդյո՞ք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ներքաղաքական հիմնական հարցն է լինելու աշխարհիկ Հայաստանում։
Հյուրընկալել ենք «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցին և «Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանին։ Յուրաքանչյուր կիրակի` «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։




