ԿարևորՄիջազգային

Զելենսկին հայտնել է Թուրքիայում բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ պատրաստվում են ակտիվացնել բանակցությունները եւ գտնել լուծումներ՝ գործընկերներին ներկայացնելու համար։

«Պատերազմին ամեն գնով վերջ դնելը Ուկրաինայի գլխավոր առաջնահերթությունն է։ Աշխատում ենք նաեւ, որ վերսկսվի գերիների փոխանակությունը եւ վերադարձը»,- գրել է Զելենսկին։

Reuters-ը հայտնում է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը։

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Թուրքիայի հանդիպմանը չեն մասնակցի: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան որևէ տեղեկատվություն չի ստացել առաջիկա բանակցությունների մասին, եւ Կրեմլը կսպասի հանդիպման արդյունքներին, հայտնում է BBC-ին։

Կարդացեք նաև

Back to top button