Թուրքիան Հայաստանի համար սպառնալիքից վերածվել է խոչընդոտի։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ռազմական հարցերով փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։
Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Թուրքիայից հնչող հայտարարությունների, տարածաշրջանային զարգացումների մասին։
Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը կնպաստի նաև ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Բանախոսը նշել է, թե Թուրքիան չի ցանկանա կորցնել Ադրբեջանին, որպես իր դաշնակցի, և դեռ պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը։




