ԿարևորՀասարակություն

Համագործակցության նոր հեռանկարներ` Ռուսթավիի և Իջևանի միջև

Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում- Փուլ 2» անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում՝ նոյեմբերի 13-14-ը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանի Հանրապետությունում էր։

Իջևանի համայնքապետարանից հայտնում են, որ Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում քննարկվել են նոր հեռանկարներ, որոնք միտված են բարեկամական կապերի ընդլայնմանը տուրիզմի և մշակույթի բնագավառներում:

Ռուսթավիի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդունելությանը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել պաշտոնական հանդիպումների շարքը՝ առաջիկա օրերին Վրաստանի պատվիրակությանն ընդունելով Իջևանում։

Պատվիրակության անդամները այցելել են նաև Ռուսթավիի պատմամշակութային և պետական հաստատություններ։

Կարդացեք նաև

Back to top button