Դպրություն

Ինչու է նոր այբբենարանը քննարկումների կենտրոնում․ բարեփոխո՞ւմ, թե՞ փորձություն․ «Դպրություն»

Դասագիրք գրելը պատասխանատու գործ է, որովհետև այն ուղղակիորեն ազդում է սերունդների կրթության և մտածողության ձևավորման վրա։ Յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր օրինակ պետք է լինի ճշգրիտ, հասկանալի և գիտականորեն հիմնավորված։

Դասագիրքը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է սովորողի վերաբերմունքն ուսումնառության, մշակույթի և արժեքների նկատմամբ։ Այդ պատճառով հեղինակը պետք է լինի ոչ միայն իր ոլորտի մասնագետ, այլև զգայուն ու պատասխանատու մարդ, ով գիտակցում է իր աշխատանքի ազդեցությունը ապագա սերնդի վրա։

1998 թվականից Վաչագան Սարգսյանի հեղինակած դասագրքերով են սովորում Հայաստանի Հանրապետության դպրոցներում։ 

Վաչագան Սարգսյան

«Նախկինում ես դասագրքերը ներկայացնում էի հրատարակչության միջոցով, իսկ այսօր կարող եմ ներկայացնել որպես անհատ, և շատ լավ է, որ հիմա պետական նոր չափորոշիչը տալիս է այդ հնարավորությունը։ Բայց այս դեպքում ևս մասնագետների խումբ է աշխատում։ Այսօր դասագիրք ստեղծելը բարդ է այն առումով, որ նախկինում դասագրքերի հեղինակներն ազատ էին թեմաների ընտրության մեջ։ Դասագիրք կազմողներն ինչպիսի հնարավորություն ունեին, դա կարողանում էին իրագործել։ Այսօր այդպես չէ»,– ասում է գրող, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, հրապարակախոս Վաչագան Սարգսյանը։

Վաչագան Սարգսյանի հեղինակած նոր դասագրքի վերաբերյալ փորձագետների կողմից տրվել է դրական եզրակացություն, սակայն, նույն փորձագետները նշել են, որ «Այբբենարան» դասագիրքը ներկայացվել է առանց փոփոխության՝ կրկնվել է հին դասագիրքը, իսկ «Մայրենի 1» դասագիրքը հին դասագրքի նկատմամբ փոփոխության է ենթարկվել 50 տոկոսի չափով, ինչի հետ հեղինակը համաձայն չէ: Ըստ դասագրքի հեղինակի՝ այստեղ զավեշտն այն է, որ նոր առարկայական չափորոշչի հիմքում, հիմնականում, իր «Այբբենարանն» է:

Կարդացեք նաև

Back to top button