Սուրճ ու սեր առավոտից

«Ձրի Շուկա» Իլիկում․ կիսվելու, հանդիպելու և բնությանը մոտ լինելու օր․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, hյուր` Եվա Մարտիրոսյան` «Ձրի Շուկա»-ի իվենթ մենեջեր:

Թեմա. Այս անգամ «Ձրի Շուկան» հյուրընկալելու է Իլիկը, նոյեմբերի 9-ին։ Այն մի վայր է, որտեղ կարող ես գտնել և անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր կամ թողնել իրեր, որոնք քեզ այլևս պետք չեն, բայց կարող են օգտակար լինել ուրիշներին։

Միևնույն ժամանակ, «Ձրի Շուկան» ստեղծում է միջավայր, որտեղ այցելուները կկիսվեն փորձով, լավ ժամանակ կանցկացնեն, կքննարկեն մեզ հուզող հարցերն ու ոգևորող մտքերը և կվերականգնեն կապը իրենց մեջ ամփոփված բնության հետ:

Բացի դրանից, հաղորդման ընթացքում կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button