Դպրություն

ԴիջիԹեք 2025․ Հայաստանի տեխնոլոգիական ապագայի գլխավոր հարթակը․ «Դպրություն»

Դիջիթեք 2025-ն այս տարի կրկին համախմբեց հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններին, ստարտափներին, ներդրողներին և տեխնոլոգիայի սիրահարներին։ Երեք օր շարունակ ցուցահանդեսային դահլիճները լեցուն էին նորարար լուծումներով, ռոբոտներով, արհեստական բանականության նախագծերով և ապագայի գաղափարներով։

Ակնկալվում է, որ միջոցառումը կխթանի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի աճը, կզարգացնի նորարարական մտածողությունը, կբարձրացնի միջազգային գործընկերների և ներդրողների հետաքրքրությունը, ինչպես նաև՝ կուժեղացնի կրթության և տեխնոլոգիաների կապը՝ աջակցելով երիտասարդ մասնագետների պատրաստմանը և նորարարական նախագծերի իրականացմանը։

«Ինչ վերաբերում է տեխնոլոգիական կրթությանը, կարող եմ ասել, որ «Արմաթ»-ը մի մեծ կտոր հարցը լուծում է և արդեն 14 տարի այն պետական-մասնավոր համագործակցություն է։ Ես չեմ վախենում ասել, որ սա պետական-մասնավոր համագործակցության լավագույն օրինակ է, և այս տարիների աշխատանքի շնորհիվ ռոբոտաշինությունը դառնում է ազգային մարզաձև։ Դատելով արդյունքներից՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց դեռ շատ գործ ունենք անելու և համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության հետ նոր մակարդակ է բարձրանում։ Մենք այնպիսի փորձ ենք ձեռք բերել, որ աշխարհի լավագույն կրթական կենտրոնները հետաքրքրված են մեզ հետ փորձի փոխանակմամբ։ Կրթական համակարգերը հիմա մարտահրավերի առաջ են։ Փորձում են հասկանալ՝ ի՞նչ է պետք անել։ Մենք ունենք պատասխանը, թե արհեստական բանականությունից հետո ի՞նչ և ինչպե՞ս է պետք կրթել»,- ասում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Կարդացեք նաև

Back to top button