ԿարևորՄիջազգային

Վրաստանը հետընթաց է ապրել ԵՄ-ին միանալու ճանապարհին. ԵՄ դեսպան

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանը զգալի հետընթաց է ապրել Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

ԵՄ-ի «ջախջախիչ» զեկույցում Վրաստանը մեղադրվում է «ժողովրդավարական հետընթացի» մեջ։ Նշվում է, որ Վրաստանն այժմ թեկնածու է միայն «անունով», գրում է Reuters-ը։

Թբիլիսին, մինչդեռ, շարունակում է պնդել, որ կշարունակի շարժվել «Եվրոպայի ուղղությամբ»՝ պահպանելով իր «ավանդական արժեքները»։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խստացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ գործողությունները՝ բանտարկելով մի քանիսին, ոստիկանությունն էլ շարունակում է ցուցարարների ձերբակալությունները։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ԵՄ զեկույցը ցույց է տվել, որ դաշինքը փորձում է Թբիլիսիին թելադրել «գաղափարախոսական և քաղաքական պայմաններ»։

Կարդացեք նաև

Back to top button