
Անահիտն ու Անժելան ծնված օրվանից տեսել են, թե ինչպես են հյուսում և ասեղնագործում իրենց տատիկն ու մայրիկը։ Բայց դա բավական չէր։ Նրանք հերթով յուրացրին հայկական ասեղնագործության բոլոր տեսակները, և ավելին՝ սկսեցին իրենց ստացած գիտելիքները փոխանցել իրենց սաներին, որոնց թիվն այսօր հարյուրների է հասնում։






Քույրերն այսօր իրենց առջև խնդիր են դրել՝ վերծանել և վերականգնել Մատենադարանի վնասված ձեռագրերի ձեռագործ կազմերի նախշերը, ինչը չափազանց բարդ ու աշխատատար գործընթաց է, քանի որ դրանք ամրացված են կազմի կաշվին, նրանց դարձերեսը չի երևում, և բացի այդ՝ հյուսվածքը մի քանի շերտ ունի։ Անահիտը և Անժելան հույս ունեն գտնել ասեղնագործության այդ տեսակի գաղտնիքը ևս։




