Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերին անցկացվելիք երկու հանդիպումով կավարտի աշխարհի առաջնության ընտրական փուլում իր մասնակցությունը։ Ի՞նչ ակնկալիքներ են ձևավորվում այդ խաղերից, և ի՞նչ փոփոխություններ են նկատվում մեր ընտրանու խաղում։
Հայկական ակումբային ֆուտբոլում ևս տիտղոսների համար պայքարը տարեցտարի դառնում է ավելի մրցակցային։ Գործող չեմպիոնն էլ ունի լավ հեռանկարներ եվրագավաթների խաղարկության լիգայի փուլում։
«Սպորտքաստ» հաղորդման հյուրը Հենրիխ Մարգարյան՝ լրագրող, հանրային կապերի մասնագետ և ֆուտբոլասեր։




