
Գյուղական շատ դպրոցներում առանձին առարկաներ ամիսներով կամ նույնիսկ ամբողջ ուսումնական տարով ուսուցչի բացակայության պատճառով չեն դասավանդվում։ Սա ոչ միայն խաթարում է կրթական գործընթացն, այլ նաև սահմանափակում է երեխաների հավասար հնարավորությունները՝ պայմանավորված նրանց բնակավայրից։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում մի խնդրի, որը տարիներ շարունակ ազդում է Հայաստանի կրթական հավասարության վրա՝ ուսուցիչների պակասը գյուղական դպրոցներում։


Եվ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ջանքերով այս խնդրի լուծման նոր ձև է ներդրվել՝ հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս, որ տարբեր համայնքների երեխաներ դասեր անցնեն նույնիսկ այն դեպքում, երբ տեղում ուսուցիչ չկա։
Հաղորդման ընթացքում կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի պետ Ռաիսա Ավետյանը և Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ, մենթոր Լաուրա Թումասյանը ներկայացնում են, թե որքանո՞վ է այս մոտեցումը արդյունավետ և ի՞նչ դժվարություններ ու արդյունքներ են արձանագրվել։




