ԿարևորՀասարակություն

Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայությունը կրճատելու նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել զինվորական ծառայությունը կրճատելու՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին։ Այն համարվել է անհետաձգելի եւ ներկայացվել Ազգային ժողով։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ 18-ամսյա զորակոչն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարից։

«Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7- ից, որի արդյունքում 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ասել է փոխնախարարը։

Օրենքը հետադարձ ուժ չի ունենա եւ չի տարածվի 2026 թվականի հունվարի 1 ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ»,- կառավարության նիստում ասել է փոխնախարարը։

Կարդացեք նաև

Back to top button