ԱՄՆ եւ ՉԺՀ նախագահների հանդիպումը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեւել է 1 ժամը 40 րոպե, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Հանդիպումից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը ուղղվել է դեպի իր ինքնաթիռը։ Այնտեղ նա ամերիկացի լրագրողներին հայտնել է, որ շատ կարեւոր որոշումներ են ընդունվել։
«Շատ լավ հանդիպում էր, նա շատ ուժեղ երկրի մեծ առաջնորդ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։




