ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային հսկաների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախօրեին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» եւ «Լուկօյլի» նկատմամբ։

Նախարարությունը նշել է, որ սահմանափակումներն ընդունվել են «Ուկրաինայում պատերազմի դադարեցման խաղաղ գործընթացին Ռուսաստանի լուրջ նվիրվածության բացակայության» պատճառով։

«Այժմ ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ անմիջապես հայտարարել հրադադար։ Հաշվի առնելով, որ նախագահ Պուտինը հրաժարվում է ավարտել այս անիմաստ պատերազմը, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու ամենախոշոր նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսանը։

Ամերիկյան պատժամիջոցները վերաբերում են նաեւ «Ռոսնեֆտի» 34 դուստր ընկերություններին։

Կարդացեք նաև

Back to top button