ԿարևորՄիջազգային

Մոսկվան խաղաղության համար իր պահանջները Վաշինգտոնին գրավոր է փոխանցել. Reuters

ՌԴ-ն ԱՄՆ-ին «ոչ պաշտոնական փաստաթուղթ» է փոխանցել, որով կրկնել է պատերազմի դադարեցման վերաբերյալ իր պայմանները, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը կրկին հաստատել է Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու իր նախորդ պայմանները «մասնավոր հուշագրով», որը Վաշինգտոն է ուղարկվել անցած շաբաթավերջին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այդ «ոչ պաշտոնական փաստաթղթում» ներառված է պահանջ, ըստ որի՝ ՌԴ-ն պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ։

Reuters-ը նշում է, որ «ոչ պաշտոնական փաստաթղթի» մասին տեղեկությունը հայտնվել է այն ժամանակ, երբ Բուդապեշտում Թրամփի եւ Պուտինի հնարավոր հանդիպման կայացման շուրջ կասկածներ են առաջացել։

Սպիտակ տան ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտնել է, որ նման հանդիպում «մոտ ապագայում» չի նախատեսվում։

Կարդացեք նաև

Back to top button