ԿարևորՀասարակություն

Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը սրբադասվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 Երանելի սրբադասվեցին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Սուրբ Աթոռում:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

Կարդացեք նաև

Back to top button