Ձեր փաստաբանը

Ինչպես դիմել դատարան բնապահպանական խախտումների համար. «Ձեր փաստաբանը»

Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Ձեր փաստաբանը» հաղորդումն է։ Հաղորդման հեղինակ և վարող Նարինե Սողոմոնյանը հյուրընկալել է Վինսենթ Դելբոսին՝ նախկին դատավոր, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի փորձագետ։

Զրույցի թեման բնապահպանական արդարադատության մատչելիությունն է։ Քննարկվում են արդարադատության մատչելիության կարևորությունը բնապահպանական իրավունքների համար, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և օդի աղտոտվածության խնդիրները՝ տարբեր երկրների համատեքստում։

Վինսենթ Դելբոսը մանրամասն ներկայացնում է Օրհուսի կոնվենցիայի երեք հենասյուները՝ բնապահպանական տեղեկատվություն ստանալու իրավունքը, հանրային մասնակցությունը և դատարան դիմելու իրավունքը։ Առանձին ուշադրություն է դարձվել ՀԿ-ների դերին և «ակտիո պոպուլարիս»-ի հնարավորություններին բնապահպանական գործերով դատարան դիմելու համար։

Կարդացեք նաև

Back to top button