ԿարևորՄիջազգային

Գերիների առաջին խումբը վերադարձել է Իսրայել

Գերությունից ազատ արձակված իսրայելցիների առաջին խումբը՝ 7 մարդ, հատել է Իսրայելի պետական սահմանը։ Նրանք այժմ ուղևորվում են դեպի հարավային Իսրայելում գտնվող ընդունման բազա, որտեղ կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։

Պատանդների և անհետ կորածների ընտանիքների ֆորումը, որը երկար ժամանակ պայքարում է բոլորգերիների ազատման համար, սոցիալական ցանցերում գրել է. «Բարի գալուստ տուն»։

«Գերիության մեջ տանջալից 738 օրվանից հետո Օմրի Միրանը, Մատան Անգրեստը, Զիվ և Գալի Բերմանները, Գայ Գիլբոա-Դալալը, Ալոն Օհելը և Էյթան Մորը վերադառնում են իրենց ընտանիքների գիրկը՝ մի ամբողջ ազգի աջակցությամբ, որը հավատացել և պայքարել է այս օրվա համար»,-ասված է հայտարարությունում։

Ֆորումը նաև ընդգծել է. «Մեր պայքարը դեռ չի ավարտվել։ Այն կավարտվի միայն այն ժամանակ, երբ վերջին պատանդը գտնվի և վերադարձվի պատշաճ հուղարկավորության համար։ Սա մեր բարոյական պարտքն է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղևորվում են Երուսաղեմ։

Կարդացեք նաև

Back to top button