Զենքի ձեռքբերման առումով նվազման միտումներ չկան։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են խաղաղության գործընթացի, «Թրամփի ուղու», ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Թորոսյանի խոսքով՝ ժամանակին անհամաչափ բարձրացվել են ռազմական ծախսերը, բայց այսօր նախկին տեմպը պահպանելն իրատեսական չէ։




